Յակուտիայի նախագահը հանրապետության մայրաքաղաքում կարանտին է հայտարարել կատաղած շների պատճառով

30.04.2011, 16:13
Յակուտիայի նախագահը հանրապետության մայրաքաղաքում կարանտին է հայտարարել կատաղած շների պատճառով

Յակուտիայի ղեկավար Եգոր Բորիսովն իր հրամանով հանրապետության մայրաքաղաքում կարանտին է հայտարարել՝ կատաղած շների պատճառով, շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել տարածաշրջանի կառավարության և նախագահի վարչության ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եգոր Բորիսովը Յակուտսկ քաղաքում և արվարձանում՝ Ժատայ ավանում  կարանտին է հայտարարել, և այդ բնակավայրերը որպես անբարենպաստ գոտիներ է հայտարարել»,- ասել է գործակալության թղթակիցը։

Նա չի պարզաբանել, թե կոնկրետ շների կատաղության քանի դեպք է գրանցվել անբարենպաստ գոտիներում, բայց նշել է, որ կարանտին հայտարարելու մասին որոշումն ընդունվել է անասնաբուժա-փորձագիտական  լաբորատորիայի կողմից անցկացված  հանրապետական փորձաքննության արդյունքների ստանալուց հետո։ -0-