Ռուս-վրացական սահմանի վրա գտնվող հսկիչ-անցակետերն աշխատում են ըստ ժամանակացույցի

22.04.2011, 14:41
Ռուս-վրացական սահմանի վրա գտնվող հսկիչ-անցակետերն աշխատում են ըստ ժամանակացույցի
Ռուս-վրացական սահմանի վրա գտնվող հսկիչ-անցակետերն աշխատում են ըստ ժամանակացույցի

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» և «Ստորին Զարամագ» ավտոմոբիլային հսկիչ-անցակետերը, որոնք փակվել են եղանակային վատ պայմանների հետևանքով, կրկին աշխատում են ըստ ժամանակացույցի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոսգրանստրոյին:

Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի պետական սահմանի հատվածում տիրող եղանակային վատ պայմանները կարգավորվել են առատ ձյան տեղումներից հետո: Այս սահմանային հատվածում են գտնվող հսկիչ-անցակետերը:

Ռուսաստանի և Վրաստանի սահմանի հյուսիս-օսեթական հատվածում գտնվող «Վերին Լարս» հսկիչ-անցակետը Կրեստովի լեռնանցքում տեղացած առատ ձյան հետևանքով փակվել էր ապրիլի 12-ին վրացական կողմի խնդրանքով:
Այս շաբաթվա սկզբին «Վերին Լարս» անցակետի վրացական մասում ձյան մեծ զանգվածակույտ էր ցած ընկել, երթևեկությունը դադարեցվել էր, մեքենաներին թույլատրում էին երթևեկել հնարավորության դեպքում:
«Վերին Լարս» հսկիչ-անցակետով իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային հիմնական հաղորդակցությունը:-0-