ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի նախկին «Ռոսիա» հյուրանոցի տեղում խորհրդարանական կենտրոնի կառուցումը ոչ ռացիոնալ է, քանի որ կարող է քաղաքի կենտրոնում տրանսպորտի վատացման հանգեցնել, «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում ասել է ՌԴ մայրաքաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Կուզմինը, որը հրապարակվել է ուրբաթ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրեկ էին, որ խորհրդարանական կենտրոնի կառուցումը ծրագրվում է Մոսկվա գետի գետափին գտնվող նախկին «Ռոսիա» հյուրանոցի տեղում և որ նման նախագծի վերաբերյալ բանակցություններն արդեն տարվում են։ Մարտի վերջին Մոսկվայի քաղաքաշինական քաղաքականության և շինարարության գծով քաղաքապետի տեղակալ Մարատ Խուսնուլինը հայտնել էր, որ Կրեմլի մոտ խորհրդարանական կենտրոնի կառուցման մասին որոշումը դեռ ընդունված չէ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա ավելացրել է, որ խորհրդարանական կենտրոնը կարող է նոր փակ գոտու ստեղծման հանգեցնել։ «Բացի այդ, այն լրացուցիչ տրանսպորտ կներգրավի, այն էլ՝ ազդանշաններով, ինչը տարածքի ծանրաբեռնվածության կհանգեցնի»,- ընդգծել է Կուզմինը։ -0-