Ռուսաստանը պետք է համաշխարհային շուկաներ մտնի մրցունակ, բարձր տեխնոլոգիական արտադրանքով, անհրաժեշտ է տեխնոլոգիական պլատֆորմներ մշակել, որոնք թույլ են տալիս միավորել պետության, գիտության և բիզնեսի ջանքերը ճեղքումային նախագծերի շուրջ, հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների կառավարական հանձնաժողովի նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Տեխնոլոգիական պլատֆորմների հաջողակ լինելու գլխավոր ցուցանիշը կոչված է ծառայելու արտաքին և ներքին շուկաներում իսկապես պահանջարկ ունեցող մրցունակ արտադրանքի թողարկմանը, պետք է այն վաճառել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև մտնել համաշխարհային շուկաներ»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքերով՝ «տեխնոլոգիական պլատֆորմի ձևաչափը թույլ է տալիս միավորել պետության, գիտության, կրթության, բիզնեսի ջանքերը նորարարական ճեղքումային նախագծի շուրջ, որը «իր ելքում» կտա առաջնային, իսկ կարևորը՝ առևտրային տեսանկյունից՝ գրավիչ տեխնոլոգիաներ, ապրանքներ և ծառայություններ»։ -0-