Մեդվեդևը պատմել է, թե ինչպես ստուգարք ընդունելիս ուսանողուհիներից մեկը նրան սեր է խոստովանել

29.03.2011, 17:36
Մեդվեդևը պատմել է, թե ինչպես ստուգարք ընդունելիս ուսանողուհիներից մեկը նրան սեր է խոստովանել

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ուսանողներին զվարճալի մի դեպք է պատմել, որը տեղի է ունեցել նրա հետ ասպիրանտուրայում ուսանելու տարիներին, ուսանողուհիներից մեկը ստուգարքի ժամանակ նրան սեր է խոստովանել:

«Ես երևի 22 կամ 23 տարեկան էի, նոր էի ընդունվել ասպիրանտուրա... Ինձ հանձնարարել էին դասեր վարել և քննություններ ընդունել», - պատմել է Մեդվեդևը ինժեներատեխնիկական բուհերի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ նախագահը պատմել է, որ այն ժամանակ ինքը լի էր սեփական մեծության զգացումով այն բանի գիտակցումից, որ վերջերս է ավարտել բուհը, իսկ հիմա արդեն ուսանողներից քննություն է ընդունում:

«Քեզ պարուրում է սեփական մեծության զգացումը, սակայն կարևոր էր նաև սևերես դուրս չգալ» , - նկարագրել է Մեդվեդևն իր զգացումները:

Նա պատմել է, որ ստուգարքի ժամանակ, որին նա շատ պատասխանատու կերպով է վերաբերվել և որի ժամանակ «կոստյում և փողկապ է կրել», ուսանողուհիներից մեկը թեմայից բավականին «հեռու» էր գնացել: Սակայն Մեդվեդևը կարողացել է իր հարցերով աստիճանաբար նրան «մոտեցնել» թեմային և նշանակել է ստուգարքը: Աղջիկը դուրս է եկել լսարանից, սակայն մի քանի րոպե անց բացել է դուռը և ասել՝ «Ես քեզ սիրում եմ»:

«Պարզապես չգիտեի, թե գլուխս ուր մտցնեմ: Գոնե ասեր՝ «Ես Ձեզ սիրում եմ», թե չէ՝  «Ես քեզ սիրում եմ», և փակեց դուռը», - ծիծաղելով նշել է նախագահը:-0-