Ղազախստանի ԿԸՀ-ն նախագահական մրցավազքից հեռացրել է լեզվի քննության չներկայացած հավակնորդուհուն
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Մեյրամքուլ Կոժագուլովային Ղազախստանի նախագահի թեկնածուի գրանցման հարցում այն բանից հետո, երբ երեքշաբթի նա չի ներկայացել պետական լեզվի քննությանը, չորեքշաբթի ԿԸՀ նիստում հայտարարել է հանձնաժողովի քարտուղար Բախիթ Մելդեշևը։
«Լեզվաբանական հանձնաժողովի նիստին չներկայանալու պատճառով ղազախերեն լեզվի ազատ տիրապետման մասով ներկայացվող պահանջներին համապատասխանությունը չի հաստատվել։ Մերժել Կոժագուլովային գրանցման հարցում»,- ասել է Մեդեշևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքերով՝ Կոժագուլովան իրազեկվել է քննության ամսաթվի մասին, բայց նշանակված ժամին չի ներկայացել ԿԸՀ։
«Նրա արդարացումը նյութական դժվարությունների առկայության մասով ես անլուրջ եմ համարում»,- ասել է Մելդեշևը։
Կոժագուլովան փետրվարի 17-ին օգտվել է ինքնառաջադրման իրավունքից։ -0-