ՌԻԱ Նովոստին տնտեսական հետազոտությունների կենտրոն է ստեղծում
ՌԻԱ Նովոստի մուլտիմեդիոն տեղեկատվական գործակալությունը «ՌԻԱ Անալիտիկա» տնտեսական հետազոտությունների կենտրոն է ստեղծում, որն ընթերցողներին և գործակալության այցելուներին կծանոթացնի ռուսական տնտեսության և ֆինանսական համակարգի գործընթացների բազմակողմանի պրոֆեսիոնալ գնահատականի հետ։
«Տնտեսական տեղեկատվության աշխատանքում մենք առավել հաճախ ենք բախվում մեր լսարանի և այցելուների այն ցանկությանը, որ իրենք ուզում են ոչ միայն դատարկ թվերի և փաստերի օպերատիվ հասանելիություն ստանալ, այլ նաև պրոֆեսիոնալ բացատրություն, թե ինչ է կատարվում ռուսական տնտեսությունում»,- նշել է ՌԻԱ Նովոստիի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ, Լրատվության միավորված խմբագրության ղեկավար Մաքսիմ Ֆիլիմոնովը։
Տնտեսության ճգնաժամից դուրս գալու և ներդրումային ակտիվության աճը միայն թեժացնում են նման տեղեկատվության պահանջարկը։ Սեփական հետախուզական կենտրոնի առկայությունը թույլ կտա գոհացնել մեր ընթերցողների և հաճախորդների հարցումները»։ -0