Պետերբուրգը պատմական բնակավայր կմնա. Ռոսոխրանկուլտուրա

10.02.2011, 18:30
Պետերբուրգը պատմական բնակավայր կմնա. Ռոսոխրանկուլտուրա

Սանկտ Պետերբուրգը դուրս չի բերվի պատմական բնակավայրերի ցուցակից, հինգշաբթի լրագրողներին հայտնել  է Ռոսոխրանկուլտուրայի ղեկավարի պաշտոնակատար Վիկտոր Պետրակովը։

Հունվարի վերջին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պետերբուրգի մարզպետ Վալենտինա Մատվիենկոն դիմել է դաշնային իշխանություններին ՌԴ կառավարության որոշման ձևակերպումը փոխելու խնդրանքով, որի համաձայն՝ քաղաքի ողջ տարածքը ճանաչվել է «պատմական բնակավայր»։

«Չնայած քաղաքի մարզպետ Վալենտինա Մատվիենկոյի խնդրանքին՝ Սանկտ Պետերբուրգը «պատմական բնակավայրերի» ցուցակից հանելու մասին՝ այդ ցանկությունը չի բավարարվի»,- ասել է Պետրակովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ -0-