ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ-ն պատրաստ է փոխգործակցել ՆԱՏՕ-ի հետ, եթե Հյուսիսատլանտյան դաշինքը գիտակցի կազմակերպության հետ համագործակցության անհրաժեշտությունը, մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Այն պայմաններում, որում այժմ գտնվում է աշխարհը, այն մարտահրավերների դեպքում, որոնք այժմ կան, ամենատարբեր կառույցների լայնածավալ փոխգործակցությանն այլընտրանք չկա», - ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միաժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ում դեռևս չեն գիտակցում ընդառաջ գնալու նման քայլերի անհրաժեշտությունը:
«ՆԱՏՕ-ն դեռ կոնսենսուս չունի», - ասել է Բորդյուժան:
Նրա խոսքերով՝ երկու կազմակերպությունները՝ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն, կարող էին հաջող կերպով համագործակցել Աֆղանստանի, քաղաքական և կրոնական ծայրահեղականության, ճգնաժամային արձագանքման և այլ խնդիրների շուրջ:
ՀԱՊԿ-ում ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0-