Ոստիկանությունն արգելափակել է Մանեժնայա հրապարակի մի մասը
Տասնյակ ոստիկաններ շրջապատել են Մանեժնայա հրապարակը և ոչ մեկի չեն թողնում այնտեղ՝ պատրաստվող անկարգությունների մասին տեղեկատվության հետ կապված, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։
Ոստիկանները շարունակում են հրապարակ գալ, որի մոտ արդեն իրավապահ մարմինների աշխատակիցներով շուրջ 50 ավտոբուս է կանգնած։
Հրապարակի մի մասը «Մոսկվա» հյուրանոցի և «Օխոտնի ռյադ» առևտրի կենտրոնի միջև արգելափակված չէ, առևտրի կենտրոնը գործում է։ Դեպի Կարմիր հրապարակ անցումը նույնպես բաց է։
Ավելի վաղ ինտերնետում «Դեկտեմբերի 11-ի շարժման» հաղորդագրություն է հայտնվել՝ երեքշաբթի ժամը 19.00-ին Մանեժնայա հրապարակում ակցիա կազմակերպելու մտադրության մասին։ Մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» ասաց, որ ոստիկանությունը թույլ չի տա Մոսկվայի կենտրոնում անօրինական ակցիաների անցկացումը։ -0-