Հենրիկ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորի» կազմում տարվա լավագույն լեգիոներ է ճանաչվել

15.12.2010, 14:16
Հենրիկ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորի» կազմում տարվա լավագույն լեգիոներ է ճանաչվել
Հենրիկ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորի» կազմում տարվա լավագույն լեգիոներ է ճանաչվել

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքում կազմակերպված հարցման արդյունքում ճանաչվել է տարվա լավագույն լեգիոներ:

Ինչպես հաղորդում է «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, Մխիթարյանի օգտին քվեարկել է 3037 երկրպագու (40,84 տոկոս):

Հարցման արդյունքների համաձայն՝ երկրորդ տեղում է հայտնվել խորվաթ կիսապաշտպան Դարիո Սրնան, նրա թեկնածության օգտին քվեարկել է 1707 մարդ (22,96 տոկոս):

906 ձայնով (12,18 տոկոս) երրորդ տեղն է զբաղեցրել խորվաթ լեգիոներ Էդուարդո, ով Դոնեցկի ակումբ է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալից»:

Քվեարկությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 7436 մարդ:-0-