432.8
4.09
410.12
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հինգշաբթի Մոսկվայում ՀԱՊԿ-ի ԱԳՆԽ, ՊՆԽ, ԱԽՔԿ համատեղ նիստ կկայանա

16:12
06 Դեկտեմբերի 2010

Հինգշաբթի Մոսկվայում ՀԱՊԿ-ի Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստ կանցկացվի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Տեղեկատվության համաձայն՝ նիստի ընթացքում կքննարկվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի օրակարգը, ճգնաժամային արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացմանը, հավաքական անվտանգության ուժերի կարգավիճակին և համակարգի միջոցներին, ռազմատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը:

Բացի այդ կքննարկվեն ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության, տեղեկատվական անվտանգության և այլ ոլորտներում Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի նախագծերը:

«Ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործմանը վերաբերող փոփոխություններ են մտցվում Հավաքական անվտանգության պայմանագրի, Կազմակերպության կանոնադրության, Ընթացակարգի կանոնների, ՀԱՊԿ-ի մարմինների մասին դրույթների մեջ: Ներկայացվւ նաև ամբողջովին նոր փաստաթուղթ՝ ՀԱՊԿ-ի ճգնաժամային իրավիճակների արձագանքման կարգի մասին դրույթը», - նշել է Զայնետդինովը:

Նա տեղեկացրել է, որ քննարկվող փաստաթղթերի թվում են այս կամ այն գործողությունների իրականացման պայմանենրում Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) կարգավիճակն ու օգտագործումը սահմանող համաձայնագրերի նախագծերը:

«Ամրագրված նորմերը թույլ կտան կարգավորել սահմանի հատման և այլ պետություններում ուժերի տեղակայման հարցերը, հնարավոր ծառայությունների տրամադրման և ընդունող կողմից այդ ուժերը մատակարարելու հարցերը, ուր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ մեկնում են ԱԱՀՈւ-ի ստորաբաժանումները որևէ գործողություն իրականացնելու համար», - նշել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղարը:

Նա ավելացրել է, որ համապատասխան իրավանորմատիվային փաստաթղթերի ընդունումը թույլ կտա ՀԱՊԿ անդամ-պետություններին ավելի արդյունավետ և օպերատիվ կերպով արձագանքել ճգնաժամային իրավիճակների զարգացմանը:

Փոփոխությունները մշակվել են այս տարվա հունիսին Ղրղզստանի Հանրապետությունում տեղի ունեցած հայտնի ողբերգական իրադարձություններից հետո՝ Երևանում 2010 թ.-ի օգոստոսի 20-ին կայացած ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

Պետությունների ղեկավարները պետք է ընդհանուր առմամբ քննարկեն փաստաթղթերի երեք փաթեթ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:22
07 Հոկտեմբերի 2023
Ֆասթ Բանկը դարձել է Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը
Համագործակցության շրջանակներում Ֆասթ Բանկի տարբերանշանը ներկայացված է լինելու ֆուտբոլային ակումբի խաղային և մարզումային մարզահագուստի վրա, ինչպես նաև այլ ֆիզիկական և թվային հարթակներում
16:44
06 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի
ՌԴ-ն Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի
13:26
06 Հոկտեմբերի 2023
ՌԴ ՊՆ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան
ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան
13:19
06 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
ՀՀ–ում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
12:34
06 Հոկտեմբերի 2023
Հայաստանի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
Հայաստանի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
12:18
06 Հոկտեմբերի 2023
ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը կաշառքի դիմաց արգելված իրեր է փոխանցել դատապարտյալին
ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը կաշառքի դիմաց արգելված իրեր է փոխանցել դատապարտյալին
11:38
06 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ին ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
05 Հոկտեմբերի 2023
Յուրացրել է 1,4մլրդ դրամ. ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
20:41
05 Հոկտեմբերի 2023
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
19:10
05 Հոկտեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ, ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում
18:54
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
19:02
04 Հոկտեմբերի 2023
Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար, պատրաստ եմ այն ստորագրել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար. ՎԻԴԵՈ