ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Խարկովում հաղթում է քաղաքապետի թեկնածու Արսեն Ավակովը, այսպիսին են Միասնական կենտրոնի պատվերով GFK-ի անցկացրած exit-poll-ի արդյունքները, հաղորդում է Analitika.at.ua կայքը՝ հղում անելով «Ուկրաինսկայա պրավդային»:
Տեղեկատվության համաձայն՝ Ավակովը հավաքել է ձայների 34,7 տոկոսը, նրա մրցակից Գենադի Կերնեսը՝ 30,9 տոկոսը, Ալլա Ալեկսանդրովսկայան՝ 15.4 տոկոսը, իսկ մնացած թեկնածուները չեն հավաքել անգամ ձայների 3 տոկոսը:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ exit-poll-ի արդյունքներով, որն անցկացրել է Սավիկ Շուստերի ստուդիան, հաղթող է ճանաչվել կրկին Ավակովը: Միաժամանակ առավելագույն անճշտությունը կազմել է 3,1 տոկոս:
«Սակայն ինչպես հայտնի է դարձել «Ուկրաինական պրավդային», Կերնեսը փորձում է ճնշում գործադրել Շուստերի նկատմամբ, որպեսզի վերջինս չհրապարակի այդ տեղեկատվությունը», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-