ԴՔԿ ղեկավարը խնդրել է Պետդումային գործ հարուցել պատգամավոր Եղիազարյանի նկատմամբ

20.10.2010, 19:52
ԴՔԿ ղեկավարը խնդրել է Պետդումային գործ հարուցել պատգամավոր Եղիազարյանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Պետդումային է դիմել Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ քրեական գործ հարուցելու համաձայնություն տալու դիմումով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԴՔԿ-ին։

Հաղորդագրության համաձայն, քննությունը խորհրդարանականի գործողություններում ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ է դիտարկում (կազմակերպված խմբի կողմից հատկապես խոշոր չափերի խարդախություն)։

Տվյալ հոդվածը մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում։ ՔԿՕ-ի 448-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, «Պետական դումայի պատգամավորի նկատմամբ...» քրեական գործի հարուցման վերաբերյալ որոշումը (ընդունվում է) «Ռուսաստանի Դաշնության դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեի նախագահի կողմից... Պետական Դումայի համաձայնությամբ»։

Օրերս մի շարք ԶԼՄ-ներում «գովազդի իրավունքով» հրապարակվել է Եղիազարյանի հայտարարությունը, որում նա գրում էր իր անվանազրկման վերաբերյալ «լայնածավալ տեղեկատվական արշավի» մասին։ Եղիազարյանը սա կապում էր իր տված դատական հայցերի հետ։ Մեկնաբանելով արտասահմանում իր գտնվելու մասին հայտարարությունները՝ նա հայտնել է, որ «անվտանգության նկատառումներով նա ստիպված է եղել դուրս տանել իր ընտանիքը»։

Մինչդեռ ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են հենց պատգամավորի նկատմամբ հայցերի առկայության մասին։ Սեպտեմբերի վերջին «Կոմերսանտ» թերթը գրել է, որ Դաշնային գույքի ռուսական հիմնադրամի (ԴԳՌՀ) ղեկավարի նախկին տեղեկալ Միխայիլ Անանևը խնդրել է Գլխավոր դատախազությանը հետաքննել 18 միլիոն դոլարի հափշտակումը, որոնք նա ներդրել է «Եվրոպարկ» առևտրային համալիրի և «Մոսկվա» հյուրանոցի վերականգնման շինարարության մեջ։

Պատգամավոր Եղիազարյանը մեղադրանքներն աբսուրդային է համարել։ Ավելի վաղ Եղիազարյանի դեմ համանման դիմումով Գլխավոր դատախազությանն է դիմել «Եվրոպարկի» բաժնետեր Վիտալի Սմագինը, ով մեղադրել է պատգամավորին «Եվրոպարկի» սեփականատեր «Ցենտուրիոն ալյանս» ՓԲԸ-ի՝ իրեն պատկանող 30 մլն դոլար արժողությամբ 20 տոկոս բաժնետոմսերի հափշտակման մեջ։ -0-