«Համագործակցության էկոլոգիա» միջազգային երիտասարդական կրթական էկոլոգիական ճամբարը և Երիտասարդ բնապահպանի դպրոցը, որոնց կմասնակցեն ԱՊՀ 8 երկրներից ավելի քան 50 ներկայացուցիչներ, կբացվեն կիրակի օրը Տաջիկստանի Ռատմիրյան կիրճում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը։
Միջոցառումները կազմակերպվել են Տաջիկստանի կառավարությանն առընթեր Երիտասարդության, սպորտի և տուրիզմի հարցերի կոմիտեի կողմից՝ ՀՀՄՀ աջակցությամբ։
Ըստ կազմակերպիչների՝ ճամբարի և դպրոցի անցկացման նպական ու խնդիրն է միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է, ԱՊՀ երկրներում պետական երիտասարդական քաղաքականության իրականացման հարցում երիտասարդության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, բնապահպան գործունեության և էկոլոգիական անվտանգության հարցերով համատեղ միջոցառումների մոտեցումների և ծրագրերի մշակումը։
Ճամբարին և դպրոցին մասնակցելու համար Տաջիկստանում կհավաքվեն, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Տաջիկստանի պատվիրակությունները։
Պատվիրակությունների կազմում են՝ երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդները, ովքեր աշխատում են բնապահպանության ոլորտում, էկոլոգիայի ոլորտի համապատասխան ֆակուլտետների ուսանողները, կամավորները։
Մեկ շաբաթվա ընթացքում երիտասարդները կմասնակցեն էկոլոգիայի, կամավորականության, առողջ ապրելակերպի, ԱԻ, էներգիայի խնայողության հարցերով կրթական սեմինարներին։ Կլիմայի փոփոխության և էներգամատակարարման խնդիրների վերաբերյալ նաև վարպետության դասեր կկազմակերպվեն։ -0-