Վիճակախաղով 1 միլիոն դոլար շահած Ալմաթիի բնակչուհին ճանապարհի վերանորոգում կֆինանսավորի. ԶԼՄ

06.08.2010, 12:55
Վիճակախաղով 1 միլիոն դոլար շահած Ալմաթիի բնակչուհին ճանապարհի վերանորոգում կֆինանսավորի. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Սուպեր Լոտո» ղազախական վիճակախաղի հաղթող Ալմաթիի 62-ամյա բնակչուհին, ով ավելի քան 1 միլիոն դոլար է շահել, գումարի կեսը կծախսի իր միկրոթաղամասում քանդված ճանապարհի վերանորոգման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Կազախստանսկայա պրավդա» թերթին:

Հուլիսի 10-ին «Սուպեր Լոտո» վիճակախաղի խաղարկության ժամանակ Ալմաթիի բնակչուհին շահել է 155 միլիոն 791 հազար 260 տենգե ռեկորդային ջեք-փոթ, ինչը շուրջ 1,06 միլիոն դոլար է կազմում:

«Եթե դուք տեսնեք մեր փողոցները... Դրանք երկար ժամանակ է, ինչ չեն վերանորոգվել, նման ճանապարհներով երթևեկելը վտանգավոր է կյանքի համար: Շահումը ստանալուց հետո մենք խորհրդակցեցինք ողջ ընտանիքով և որոշեցինք լավ գործ անել, քանի որ կարծում ենք, որ մեր դրամական շահումը ճակատագրի նվեր է, դա Աստծո կամքն է», - նշել է կինը:-0-