Ռուսաստանը նախատեսում է 2011թ. 1,5 հազ տոննա հացահատիկի սերմ տրամադրել հունիսին զանգվածային անկարգություններից տուժած Ղրղզստանին հացահատիկի էլիտար տեսակների ցանքի համար, հաղորդում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«2011 թվականի հունվարին, նկատի առնելով ղրղզական կողմի խնդրանքը, 1,5 հազ տոննա հացահատիկի էլիտար տեսակի սերմեր կմատակարարվի»,- ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրությունում, որը տիրապետում է ճգնաժամի սկզբից Կազմակերպության պետությունների կողմից Ղրղզստանին տրամադրված օգնության կոնկրետ տեսակների վերաբերյալ տվյալներին։
ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
Ինչպես նշում է ՀԱՊԿ-ն, ՌԴ-ն Ղրղզստանին արդեն 20 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել բնակչության սոցիալական աջակցության նպատակով և 30 միլիոն դոլարի արտոնյալ վարկ՝ Ռոսսելխոզբանկի գծով։ Ռուսաստանը նաև 25 հազար տոննա վառելիքային քսանյութ, 20 հազար տոննա դիզելային վառելանյութ է հատկացրել և Ղրղզստանի իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների համար գույք է փոխանցել։ ՌԴ ԱԻՆ գծով մատակարարվել է 129 տոննա տարբեր մարդասիրական օգնություն, ինչպես նաև 43 տոննա դեղորայք և անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, նշում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ Մոսկվայի կառավարությունը «շտապ օգնության» հինգ մեքենա և «Կամազ» բեռնատար մեքենայի հիմքի վրա ռենտգենյան շարժական սարք է տրամադրել, նշվում է փաստաթղթում։ -0-