Ուկրաինայի բազմաթիվ ծառայություններ պատրաստ են համագործակցել ՀԱՊԿ-ի հետ կոնկրետ խնդիրների ուղղությամբ. Բորդյուժա

20.07.2010, 16:10
Ուկրաինայի բազմաթիվ ծառայություններ պատրաստ են համագործակցել ՀԱՊԿ-ի հետ կոնկրետ խնդիրների ուղղությամբ. Բորդյուժա

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի բազմաթիվ ծառայություններ այսօր պատրաստ են համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, երեշքաբթի լրագրողներին Երևանում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Այսօր մենք նշում ենք, որ Ուկրաինայի բազմաթիվ ծառայություններ պատրաստ են համագործակցել կոնկրետ՝ օրինակ թմրանյութերի խնդրի ուղղությամբ: Մենք դա միայն ողջունել ենք, ողջունում ենք և միշտ ողջունելու ենք, քանի որ այս ամենն ուղղված է մեր հասարակության անվտանգությանը», - ասաց Բորդյուժան:

Միաժամանակ նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ն երբեք չի մեկնաբանել կազմակերպությանը  Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը:

«Ուկրաինան ինքնավար պետություն է: Նա վերջերս հայտարարել է իր արտադաշինքային կարգավիճակի մասին, այդ պատճառով մենք չենք խոսել, չենք խոսում և չենք խոսի այն մասին, որ կցանկանայինք կամ չէինք ցանկանա Ուկրաինայի անդամակցությունը: Ուկրաինան պետք է ինքը կողմնորոշվի», - նշեց Բորդյուժան:-0-