ԱՊՀ ութ երկրներ մտադիր են չեղյալ հայտարարել ներկրման գրեթե բոլոր տուրքերը միմյանց միջև առևտրի ժամանակ

16.07.2010, 15:43
ԱՊՀ ութ երկրներ մտադիր են չեղյալ հայտարարել ներկրման գրեթե բոլոր տուրքերը միմյանց միջև առևտրի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/.  Բացի Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից, ԱՊՀ երկրները պայմանավորվել են չեղյալ համարել միմյանց միջև առևտրի ներկրման գրեթե բոլոր տուրքերը և ամրակցել արտահանման տուրքերի մակարդակը, լրագրողներին հայտնեց ՌԴ տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Մեդվեդկովը։

Այդպիսով, բացի Մաքսային միության երկրներից, պայմանավորովածությանը կներգարվվեն Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը և Ուկրաինան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Սա տուրքերի (ներկրման. խմբ.) առավելագույն և գրեթե ամբողջական վերացում է, մենք սկզբունքների մասին պայմանավորվել ենք»,- ԱՊՀ երկրների ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի պատրաստման վերաբերյալ աշխատանքային խմբի նիստից հետո ասաց Մեդվեդկովը։

«Արտահանման տուրքերի վերաբերյալ. մենք ցանկանում ենք դրանք այն մակարդակում ամրակցել, որում այժմ գտնվում են: Հասկանալի է, որ Ռուսաստանը չի կարող չեղյալ համարել նավթի, նավթային ապրանքների և գազի տուրքերը։ Բանակցային տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի առնվազն չընդլայնել գործող տուրքերը»,- հայտնել է պաշտոնակատարը։ -0-