Ռուսաստանի հայերի միությունը կմասնակցի Մոսկվայում Բարեկամության պուրակի ակցիային՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 65-ամյակին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՌՀՄ փոխնախագահ Լևոն Մուքանյանը։
Մոսկվային ազգային-հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպած ակցիան կանցկացվի մայիսի 22-ին՝ Ն. Է. Բաումանի անվան այգում։
«Ակցիային կմասնակցեն Ռուսաստանի հայերի միության, Ռուսաստանի վրացիների միության, հունական «Արգո» կազմակերպության, «Մոսկվայի լեզգիններ» տարածաշրջանային ժողովրդամշակութային ինքնավարության, «Մուրագեր» ղազախական մշակույթի մոսկովյան միության, «Ազգությունների մոսկովյան տուն» մամուլի ակումբի, «Հանուն համընդհանուր խաղաղության» ֆեդերացիայի ներկայացուցիչներ»,- ասվում է ՌՀՄ հաղորդագրությունում։
Ակցիայի շրջանակներում նախատեսվում է յասամանների տնկում և ստեղծագործական ազգային կոլեկտիվների ելույթներ։
Ակցիային աջակցել են Մոսկվայի կառավարությունը, Մոսկվա քաղաքի միջտարածաշրջանային կապերի և ազգային քաղաքականության կոմիտեն, Մոսկվայի կառավարությանն առընթեր ազգությունների գործերի խորհուրդը, Ազգությունների Մոսկվայի տունը, Մոսկվայի ԿԻՕ տեղական իշխանությունը, Մոսկցայի ԿԻՕ պրեֆեկտին առընթեր Երիտասարդական հասարակական խորհուրդը։ -0-