Մոսկվայում շոգ եղանակը կարող է 19-րդ դարի ռեկորդը կրկնել

12.05.2010, 20:13
Մոսկվայում շոգ եղանակը կարող է 19-րդ դարի ռեկորդը կրկնել

Մայիսի սկզբի համար անոմալ օդի բարձր ջերմաստիճանը, որը շաբաթվա սկզբից սահմանվել է մոսկովյան շրջանում, կարող է ռեկորդ կրկնել 19-րդ դարի ռեկորդը, չորեքշաբթի հաղորդում է «Ֆոբոս« եղանակի կենտրոնի կայքը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախօրեին Մոսկվայում շատ տաք է եղել: Մաքսիմալ ջերմաստիճանը հասել է 26,3 աստիճանի: Դա մոտ է տաքության ռեկորդին: Մոսկվայում առավել բարձր ջերմաստիճան է սպասվում չորեքշաբթի և հինգշաբթի»,- ասվում է հաղորդագրությունում:

Ըստ օդերևութաբանների հաշվարկների՝ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 27-29 աստիճանի, շրջանում սպասվում է 25-30 աստիճան:

«Մայիսի 12-ի և 13-ի համար բացարձակ  մաքսիմումը կազմում է 28,6 աստիճան: Ճիշտ է, այն սահմանվել է տարբեր տարիների՝ 1921 և 1883թթ.: Սովորաբար, մայիսյան այս օրերին ջերմաստիճանի միջին մաքսիմալը պահպանվում է 16-18 աստիճան մակարդակում: Այժմ այն գերակշռում է ոչ միայն մայիսի նորման, այլ նաև հուլիսի միջին մաքսիմումը»,- նշվում  է հաղորդագրությունում: -0-