Կրթության ոլորտում ԱՊՀ մասնակից երկրների միջև համագործակցության ընդլայնման բանաձև է ընդունվել համագործակցության կրթության ոլորտի նեկայացուցիչների առաջին համագումարի ժամանակ, հաղորդել է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը:
«Համագումարին մասնակցել է Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Ուկրաինան ներկայացնող ավելի քան 500 մանկավարժ», - երեքշաբթի ասել է նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
Համագումարը կազմակերպվել է ԱՊՀ մասնակից-պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) աջակցությամբ:
Բանաձևի համաձայն՝ Համագործակցության երկրների մանկավարժներն անհրաժեշտ են համարում մշակել նորարարական կրթական տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան արդյունավետ ուսուցանել մանկավարժներին և կրթական հաստատությունների ղեկավարներին, կիրառել նոր տեղեկատվական և մուլտիմեդիոն միջոցներ՝ որակյալ կրթություն ապահովելու նպատակով:
Համագումարի մասնակիցներն աջակցել են ԱՊՀ երկրների կրթական հաստատություններում միասնական դասերի անցկացման առաջարկին, որոնք նվիրված կլինեն ԱՊՀ-ի պատմությանը և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձին:
Համաժողովի մասնակիցներն անհրաժեշտ են համարում նաև աջակցել էլեկտրոնային ռեսուրսների ստեղծմանն ու զարգացմանը, որոնցում պայմաններ կստեղծվեն գործընկեր-երկրներում կուտակված մանկավարժական փորձի ամփոփման, ռեսուրսներում լավագույն դասերի, մեթոդաբանական մշակումների և ուսումնական նյութերի տեսադարանի տեղադրման համար:
ՀՀԽ-ի և ՀՀՄՀ-ի նախաձեռնությունների թվում են ԱՊՀ ցանցային բաց համալսարանի ստեղծումը, «Համագործակցության աստղ» և «Դեբյուտների համագործակցություն» միջպետական մրցանակների շնորհումը, ԱՊՀ երկրների ժողովուրդների լեզուների թարմացված դասագրքերի հրատարակումը:
Որոշում է ընդունվել մշտական հիմքի վրա՝ երկու տարին մեկ անգամ ԱՊՀ մանկավարժների համագումար անցկացնել: Հաջորդ համագումարը կանցկացվի 2012 թ.-ին Երևանում:-0-