Սոչիի «Ախթամար» կանանց հասարակական կազմակերպությունը նշել է իր տասնամյակը

09.04.2010, 11:25
Սոչիի «Ախթամար» կանանց հասարակական կազմակերպությունը նշել է իր տասնամյակը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Սոչիի «Ախթամար» կանանց հասարակական կազմակերպությունը նշել է հիմնադրման տասնամյակը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, տասը տարվա ընթացքում կազմակերպությունը շատ ընկերներ է ձեռք բերել տարբեր ազգությունների ներկայացուցիչների շրջանում, և նրանք բոլորը եկել էին շնորհավորելու կազմակերպության անդամներին:

««Ախթամարի» կազմում ընդգրկված մանկավարժները, իրավաբաննները, տնային տնտեսուհիները և պարզապես մայրիկներն իրենց վրա պատասխանատվություն վերցրեցին լուծել սոցիալական նշանակություն ունեցող խնդիրներ: Այս կանայք շատերին են օգնում՝ մանկատանը, գիշերօթիկ դպրոցին, Սոչիի մանկական հիվանդանոցի արյունաբանական բաժանմունքին: Նրանք կազմակերպում են երիտասարդական փառատոններ, ազգային ֆորումներ, դաստիարակում են երեխաներին, հարգում են մեծերին, պահպանում ավանդույթները», - ասվում է տեղեկատվության մեջ:

Միջոցառման հյուրերի թվում էր Սոչիի ադմինիստրացիայի փոխղեկավար Իգոր Յաշնովը, ով «Ախթամարի» մասին ասել է հետևյալը. «Իր գործերով, իր բարությամբ, իր հոգևորությամբ, անտարբեր չլինելու ունակությամբ այս կազմակերպությունը և նրա յուրաքանչյուր անդամ հսկայական ազդեցություն է ունենում Սոչիի հասարական-քաղաքական կյանքի բոլոր շերտերի վրա»:

Տասնամյակի կապակցությամբ «Ախթամարին» հանձնվեցին Ռուսաստանի հայերի միության, Սոչիի ազգային միավորումների խորհրդի, կանանց շարժման ասոցիացիայի շնորհակալագրեր:-0-