Նախօրեին Ռուսաստանում սպանվել է Սոլիկամսկ քաղաքի գլխավոր ճարտարապետ Օլգա Կարապետյանը, գրում է «168 ժամ» օրաթերթը։ Պարբերականի համաձայն, մարտի 19-ին անհայտ անձը կրակել է նրա տան շքամուտքում՝ տանից դուրս գալու ժամանակ։
Առայժմ հանցագործության շարժառիթները հայտնի չեն, սակայն քննիչները կարծում են, որ սպանությունը կարող է կապված լինել սպանվածի պրոֆեսիոնալ գործունեության հետ։ Վարկածներից մեկի համաձայն, հանցագործության պատվիրատուները կարող են դժգոհ լինել նրանից, որ Կարապետյանն ինչ-որ շենքի կամ շինարարության շահագործման թույլտվություն չի տվել:
Նշենք, որ Կարապետյանի ղեկավարության շրջանում է հաստատվել քաղաքի գլխավոր ճարտարապետական նախագիծը, որը նախատեսում էր ցածրահարկ բնակելի շենքերի զանգվածային կառուցում, և քանդման էին ենթակա որոշ շենքեր, որոնք կառուցվել էին առանց թույլտվության:-0-