ԱՊՀ երկրների ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր է ծրագրվում ստորագրել ընթացիկ տարում, ուրբաթ Մինսկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Գառկունը:
«Ազատ առևտի գոտու պայմանագրի նախագիծը պատրաստել է Ռուսաստանը, այժմ այն ուսումնասիրում են ԱՊՀ մասնակից-երկրները», - ասաց Գառկունը:
«Խնդիրը ընթացիկ տարում այս պայմանագրի ստորագրումն է», - ավելացրել է նա: Այնուամենայնիվ Գառկունը նշել է, որ ազատ առևտրի գոտու պայմանագրի համաձայնեցման գործընթացում մի շարք բարդություններ են առաջանում: «Մաքսային միության մեջ ընդգրկված է ընդամենը երեք երկիր, և, այդուհանդերձ, այսքան բարդություններ են առաջանում», - ասել է նա:
«Այնուամենայնիվ, հարցն ակտիվորեն քննարկվում է, և մենք հուսով ենք մոտեցնել դրա լուծումը», - ավելացրել է Գառկունը:-0-