«Կրոնի մասին» նոր օրենքը, որի ուղղությամբ աշխատանքներն ընթանում են Վրաստանի խորհրդարանում, պետք է հաշվի առնի բոլոր դավանանքների շահերը, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն:
«Վրաստանը բազմէթնիկ և բազմադավան երկիր է, և օրենքը, որը կընդունվի, անպայման պետք է համապատասխանի ժողովրդավարական բոլոր չափանիշերին և համընդհանուր շահերին»,- ասաց դեսպանը՝ պատասխանելով Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի մասին հարցին: --0--