411.29
6.53
395.05
+6
Եղանակը Երևանում
Հայ

Կիևում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

17:05
25 Փետրվարի 2010

Կիևի Գոլոսեևի շրջանային խորհուրդը հինգշաբթի քննարկել է շրջանի հայկական համայնքից ստացված առաջարկությունը՝ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված հուշարձանի տեղադրման վերաբերյալ, և որոշում է ընդունել տեղ հատկացնել մայրաքաղաքի Օդեսայի հրապարակում հուշակոթող կանգնեցնելու նպատակով, տեղեկացնում է Analitika.at.ua-ն։

Ինչպես պարբերականի թղթակցի հետ զրույցում հայտնեց շրջխորհրդի պատգամավոր Արթուր Մարտիրոսյանը, դա շատ մեծ իրադարձություն է Ուկրաինայի ողջ հայկական համայնքի համար և հայ ժողովրդի համար ընդհանրապես։ Պատգամավորը վստահ է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը ժամանակի ընթացքում կդառնա Կիևի հայերի և  Ուկրաինայի հյուրերի այցելության ավանդական վայրը։

Շրջխորհրդի պատգամավոր Անատոլի Սուլդինն իր հերթին նշեց Գոլոսեևի շրջանի հայկական համայնքի արդյունավետ աշխատանքը՝ հույս հայտնելով ուկրաինա-հայկական բարեկամության հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։

Ուկրաինայի Հայկական Ազգային Կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանը հայտնեց, որ ապրիլի 24-ին նշված վայրում կտեղադրվի հուշակոթող, նախատեսվում է նաև Հայաստանի հողով լցված պատիճ, ինչպես նաև հուշատախտակ և խաչ տեղադրել։ Իսկ կոմպոզիցիան նախատեսվում է տեղադրել մեկ տարվա ընթացքում։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:12
26 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
16:55
25 Նոյեմբերի 2022
Ծնունդդ շնորհավոր, լեգենդ. այսօր Մոնթե Մելքոնյանը կդառնար 65 տարեկան
Այսօր ղարաբաղյան պատերազմի լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
14:39
25 Նոյեմբերի 2022
Բաղրամյան-Կասյան էստակադան մոտ երկու օրով կփակվի
Բաղրամյան-Կասյան էստակադան մոտ երկու օրով կփակվի
13:14
25 Նոյեմբերի 2022
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:53
25 Նոյեմբերի 2022
Երևանում վարորդներին մեղադրանք է առաջադրվել պարեկներին կաշառք առաջարկելու համար
Առաջարկել են կաշառք ու հայտնվել դատարանի առաջ
11:57
25 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
10:15
25 Նոյեմբերի 2022
«Жизнь в Армении» և «Ереваныч» տելեգրամյան ալիքները հայտարարում են աննախադեպ ակցիա «Սև ուրբաթի» շրջանակում
«Жизнь в Армении» և «Ереваныч» տելեգրամյան ալիքները հայտարարում են աննախադեպ ակցիա «Սև ուրբաթի» շրջանակում
15:07
24 Նոյեմբերի 2022
Մոտ 130 մլն դրամի վնաս. մանկատան պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը
Հայաստանի մանկատներից մեկում բացահայտվել են չարաշահումներ
13:20
24 Նոյեմբերի 2022
Հրապարակվել են 12 մետրանոց MAN ավտոբուսի լուսանկարները, որոնք երթևեկելու են Երևանում (ՖՈՏՈ)
Հրապարակվել են 12 մետրանոց MAN ավտոբուսի լուսանկարները, որոնք երթևեկելու են Երևանում. ՖՈՏՈ
13:04
24 Նոյեմբերի 2022
Հայաստանը, հնարավոր է, սկսի Ադրբեջանի հետ երկաթուղու վերականգնումը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերականգնման նախագծին
12:50
24 Նոյեմբերի 2022
Մեր երկկողմ հարաբերությունները համարվում են դաշնակցային, ունեն խորը հին արմատներ. Պուտինը՝ Փաշինյանին
Երևանում տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հանդիպումը
12:33
24 Նոյեմբերի 2022
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են պաշտպանական համագործակցության մի շարք հարցեր (ՖՈՏՈ)
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր. ՖՈՏՈ