ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ռազմական քաղաքականության հիմնական ուղղվածությունը վազքի մեջ սպառազինությունների ներգրավումը թույլ չտալն է, ռազմական հակամարտությունների զսպումն ու կանխարգելումն է, «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Նրա խոսքերով, այս ամենը նշված է ՌԴ ռազմական նոր դոկտրինում, որը 2010 թ.-ի փետրվարի 5-ին հաստատել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը
Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների թվում Կովալենկոն նշել է Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-անդամ-երկրների ռազմական ենթակառուցվածքների մոտեցումը, գլոբալ կայունությունը խախտող ռազմավարական հակահռթիռային համակարգերի տեղակայումը, զանգվածային ոչնչացման զենքի, հրթիռների և հրթիռային տեխնոլոգիաների տարածումը, միջուկային զենք ունեցող պետությունների թվի աճը, միջազգային ահաբեկչության տարածումը:
Կովալենկոն նաև նշել է, որ փաստաթուղթն ուղղված է միջուկային զսպվածության խնդիրների վրա, սակայն դրանից բխում է միջուկային զենքի կիրառման շեմի նվազումը:
Այսինքն Ռուսաստանն իր ետևից է թողնում միջուկային զենքի կիրառման իրավունքը, եթե նմանատիպ բան կիրառվի նրա և/կամ նրա դաշնակիցների դեմ: Միաժամանակ Կովալենկոյի խոսքերով՝ Ռուսաստանի գլխավոր խնդիրը միջուկային ռազմական հակամարտություն թույլ չտալն է:-0-