Ուկրաինայի Գերագույն Ռադան ժամկետից շուտ պատգամավորական լիազորություններից զրկել է Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչին, ով հաղթել է փետրվարի 7-ին կայացած նախագահական ընտրություններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:
Այս որոշմանը կողմ է քվեարկել 242 ժողովրդական պատգամավոր՝ անհրաժեշտ 226 նվազագույնի պարագայում: Ինչպես տեղեկացրել է խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինը, Յանուկովիչն ինքն է խորհրդարան դիմում ներկայացրել պատգամավորական լիազորությունները ժամկետից շուտ վայր դնելու համար:
ԿԸՀ-ն փետրվարի 14-ին պաշտոնապես հաստատել է նախագահի պաշտոնում Վիկտոր Յանուկովիչի ընտրվելը: Հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Յանուկովիչը ստացել է ընտրողների ձայների 48,95 տոկոսը, իսկ նրա հակառակորդ՝ գործող վարչապետ Յուլիա Տիմոշենկոն՝ 45,47 տոկոսը: Խորհրդարանը փետրվարի 25-ին նշանակել է նոր նախագահի երդմակալության արարողությունը:-0-