Ռուսաստանի հոկեյի հավաքականն առաջին անգամ էր օլիմպիական ողջ կազմով հավաքվել, և 2010-ի ֆավորիտների սառցային խաղին էր հետևում հայտնի գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Տրիբունայում էր նաև Օլեգ Զնարոկը՝ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչը, որի հետ փետրվարի 16-ին կպայքարեին ռուսները Օլիմպիադա-2010-ի շրջանակներում:
Սառցադաշտում էին երեք դարպասապահներն էլ՝ Եվգենի Նաբոկովը, Իլյա Բրիզգալովը և Սեմյոն Վարլամովը: Մարզչական կազմը՝ Վյաչեսլավ Բիկովի գլխավորությամբ, բաշխել էր խաղացողներին չորսական հնգյակի, որոնցից յուրաքանչյուրը հագել էր որոշակի գույնի հագուստ:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մենեջեր Վլադիմիր Տրետյակը, Օլիմպիադային մասնակցելու պաշտոնական հայցադիմումն արդեն տրված է: «Որևէ փոփոխություն այս կազմում չի լինի»,- ասել է նա՝ ավելացնելով, որ պահուստային խաղացողները, ովքեր Վանկուվեր են մեկնել Ռուսաստանից, երկուշաբթի տուն են ուղևորվել:
Տրետյակն ասել է, որ Ռուսաստանի հավաքականը տանտիրոջ դերում հանդես կգա լատիշների ու չեխերի հետ խաղերում՝ հանդես հալով կարմիր մարզահագուստով: «Սլովակների հետ մենք կխաղանք սպիտակ հագուստով և ձևական հյուրեր կլինենք, սակայն նրանք ընդառաջ են գնացել և մեզ են թողել «տանտիրոջ» հանդերձարանը»,- ասել է Ֆեդերացիայի նախագահը՝ հստակեցնելով, որ հյուրերի հանդերձարանից դեպի սառցադաշտ «ավելի հեռու է»: Ամերիկյան գյուղում մնալու հետ կապված այլ դժգոհություններ չկան:
Տրետյակն ասել է նաև, որ մարզչական կազմն այնքան էլ գոհ չէ սննդի կազմակերպումից՝ «աշխարհի առաջնությանը ամեն ինչ ավելի լավ էր արված»:
Պլյուշենկոյի համար օլիմպիական մրցությունը կսկսվի փետրվարի 16-ին:-0-