Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի հանդիպել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ:
«Զրույցը տեղի է ունեցել Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի մրցանակը շնորհելու արարողությունից առաջ: Գարեգինն ու Մեդվեդևը դարձան այդ մրցանակաբաշխության 2009 թ.-ի դափնեկիրներ»,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հանդիպման ընթացքում խոսվել է ռուս-հայկական կապերի զարգացման մասին, այդ թվում՝ միջդավանաբանական հարաբերությունների: -0-