ՌԴ-ն ԱՊՀ-ում նախագահելիս ցանկանում է ուրվագծել Համագործակցության զարգացման առաջնահերթությունները. Շուվալով

20.01.2010, 13:00
ՌԴ-ն ԱՊՀ-ում նախագահելիս ցանկանում է ուրվագծել Համագործակցության զարգացման առաջնահերթությունները. Շուվալով
ՌԴ-ն ԱՊՀ-ում նախագահելիս ցանկանում է ուրվագծել Համագործակցության զարգացման առաջնահերթությունները. Շուվալով

Ռուսաստանը ԱՊՀ-ում իր նախագահության ժամանակ ցանկանում է կողմնորոշվել Համագործակցության զարգացման առաջնահերթությունների հարցում, չորեքշաբթի Բիշքեկում հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունն անցել է Ռուսաստանին:

Շուվալովն այցելել է Բիշքեկ իր Կենտրոնական-ասիական այցի շրջանակներում՝ որպես ԱՊՀ-ում ՌԴ ազգային ներկայացուցիչ:

Նա նշել է, որ մինչև Մեծ Հաղթանակի 65-ամյակի տոնակատարությունները ինքը  մտադիր է այցելել ԱՊՀ բոլոր պետությունները, սակայն Կենտրոնական Ասիայի  տարածաշրջանը պատահական չէ ընտրվել որպես առաջին կետ, այստեղ են «կենտրոնացված մեծ քանակությամբ տարաբնույթ շահեր»:

«Համագործակցության կազմում ընդրգկված երկրները չունեն միասնական մոտեցում ԱՊՀ-ի ապագայի նկատմամբ», - հայտարարել է Շուվալովը Ղրղզստանի վարչապետ Դանիյար Ուսենովի հետ հանդիպման ժամանակ: Մասնավորապես, Ղրղզստանը ԱՊՀ-ի ակտիվ մասնակից է, այն դեպքում երբ Թուրքմենստանը Համագորակցությունում միայն ասոցացված անդամ է, իսկ Ուզբեկստանը «որոշ ձևաչափերում հարաբերություններին վերապահումով է մոտենում»:

«Մենք ելնում ենք նրանից, որ 2010 թ.-ին ԱՊՀ-ի շրջանակներում իրականացվելիք նախագծերը շատ չեն», - նշել է նա՝ ավելացնելով, որ քիչ քանակությամբ նախագծերի թվում կներառվեն միայն այն նախագծերը, «որոնցով շահագրգռված են ԱՊՀ բոլոր պետությունները»:

«ԱՊՀ շրջանակներում բազմաթիվ փաստաթղթեր են ընդունվում, սակայն, ցավոք, հաճախ Համագործակցության որոշ մասնակիցներ հավանություն են տալիս դրանց որոշ վերապահումով կամ ընդհանրապես չեն ստորագրում», - ասել է Շուվալովը:

Նա ընդգծել է, որ նման փաստաթղթերը «արդյունավետ չեն»:

«Մենք ցանկանում ենք պայմանավորվել հեռանկարային նախագծերի շուրջ», - ասել է նա:

ՌԴ առաջին փոխվարչպետի այսօրվա այցի նախնական օրակարգում ներառված է նաև Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևի հետ հանդիպումը, որը կանցկացվի մամուլի համար փակ դռների ետևում:-0-