431.27
5.71
396.02
-5
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի դեսպանի ռազմատենչ հայտարարությունները տարածաշրջանում իրադրության սրման են տանում. ՀԱՊԿ

16:19
14 Հունվարի 2010

Ադրբեջանի դեսպանի ռազմատենչ հայտարարությունները տարածաշրջանում իրադրության սրման են տանում, ասվում է հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Հայաստանում «ՀԱՊԿ ինստիտուտ» ԱՈԿ բյուրոյի տրամադրած հայտարարության մեջ։

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ, մասնավորապես, նշելով, որ ժամանակն է ցանկացած մեթոդով «ազատագրել Ադրբեջանի օկուպացված տարածքները»։ Նա հայտարարել է, որ ոչ մի երկիր իրավունք չունի միջամտելու հակամարտությանը, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, քանի որ Ադրբեջանը պատերազմելու է «սեփական տարածքում և ՄԱԿ-ի կանոնադրությամբ իրավունք ունի ազատագրել իր հողերը օկուպանտներից»։   

«ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները, եթե, իհարկե, այն համապատասխանում է իրականությանը, ակնհայտ տարակուսանք է հարուցում։ Բյուլ-բյուլ օղլու խոսքերը միանշանակ ռազմական գործողությունների կոչ են պարունակում, ինչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կառուցողական լուծումներ գտնելուն չի ծառայում»,- ասվում է հայտարարության մեջ։  

«Ենթադրվում է, որ նման գիծը տանում է իրադրության սրման տարածաշրջանում, հակասում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների բանակցությունների համատեքստին»,- ընդգծվում է փաստաթղթում։

«Դեսպանի հայտարարությունները կարելի է մեկնաբանել որպես կարգավորման քաղաքական դիվանագիտական մեթոդների հանդեպ թերահավատություն։ Առավել ևս տարօրինակ է դա հնչում հայտնի ստեղծագործ գործչի, արվեստի մարդու շուրթերից, որի իդեալները պետք է ներդաշնակության ու խաղաղության ձեռքբերումը լինեն։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, ինչպես և միջազգային մյուս կառույցները, բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարիմ մնալու մասին և շարունակում է սատարել ԵԱՀԿ շրջանակներում ձեռնարկվող քաղաքական լուծման ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։    

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:03
27 Հունվարի 2023
Աթենք Երևան չվերթով փորձել են ներմուծել չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ (ՎԻԴԵՈ)
Փորձել են Հայաստան ներմուծել չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ. ՎԻԴԵՈ
11:38
27 Հունվարի 2023
Հայաստանում մեծ գումար աշխատելու խոստումով ավազակային սխեմա են բացահայտել (ՎԻԴԵՈ)
Հայաստանում մեծ գումար աշխատելու խոստումով ավազակային սխեմա են բացահայտել. ՎԻԴԵՈ
10:40
27 Հունվարի 2023
Միքայել և Կարեն Վարդանյանները բանակի օրվա առթիվ 330 մլն դրամ են տրամադրել 44-օրյա պատերազմում զոհվածների անչափահաս երեխա ունեցող 1098 ընտանիքի (ՎԻԴԵՈ)
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները հերթական բարեգործական ծրագիրն են իրականացրել. ՎԻԴԵՈ
09:59
27 Հունվարի 2023
15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով կա կալանավորված
15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով կա կալանավորված
15:49
26 Հունվարի 2023
Wizz Air–ը դեպի Երևան մի քանի նոր չվերթեր է գործարկում
Wizz Air–ը դեպի Երևան մի քանի նոր  չվերթեր է գործարկում
15:35
26 Հունվարի 2023
«Մալաթիա» տոնավաճառը ժամանակավորապես կփակվի
«Մալաթիա» տոնավաճառը ժամանակավորապես չի գործելու
15:02
26 Հունվարի 2023
Հայաստանում նոր ճանապարհայւին նշաններ կհայտնվեն
Հայաստանում նոր ճանապարհայւին նշաններ կհայտնվեն
12:31
26 Հունվարի 2023
Շիրակը նոր մարզպետ ունի
Շիրակում նոր մարզպետ է նշանակվել
12:27
26 Հունվարի 2023
Զինվորական կացարանում հրդեհի գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
15 զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
11:57
26 Հունվարի 2023
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի
11:40
26 Հունվարի 2023
Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի պլանը Արցախում էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի պլանը Արցախում էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ
10:14
26 Հունվարի 2023
Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ կա, հայտարարվել է քրեական հետապնդում
15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ կա