Ուկրաինայի նախագահը պարգևատրել է Օդեսա քաղաքի և Օդեսայի շրջանի Հայկական միության նախագահ Սամվել Տիգրանյանին «Վաստակի համար» երրորդ աստիճանի շքանշանով, հաղորդում է Analitika.at.ua կայքը:
Տիգրանյանը պարգևատրվել է Ուկրաինայի ժողովուրդների բազմազգ, գեղարվեստամշակութային ժառանգության բազմապատկման գործում ունեցած զգալի ներդրման, ինչպես նաև արդյունավետ ստեղծագործական գործունեության և բարեխիղճ աշխատանքի համար:-0-