ՌԴ միջազգային պահուստների ծավալը 2009 թ.-ի սեպտեմբերի 11-ի դրությամբ 410,9 մլրդ դոլար է կազմել` սեպտեմբերի 4-ի 404,9 մլրդ-ի դիմաց, հինգշաբթի հայտնեց Ռուսաստանի բանկի արտաքին ու հասարակական կապերի դեպարտամենտը: Այդպիսով` շաբաթվա ընթացքում աճը 6 մլրդ դոլար է կազմել:
Սեպտեմբերի 1-ի դրությամբ պահուստները 409,599 մլրդ դոլար էին կազմում: Ընդհանուր առմամբ օգոստոսին պահուստներն աճել են 7,62 մլրդ դոլարով: Ամսի շաբաթական դինամիկան հետևյալ տեսքն ունի. օգոստոսի չորրորդ շաբաթվա ընթացքում պահուստներն աճել են 6,6 մլրդ դոլարով, երրորդ շաբաթվա ընթացքում նվազել են 2,3 մլրդ դոլարով (մինչև 398,3 մլրդ), օգոստոսի երկրորդ շաբաթվա ընթացքում պահուստները նույնպես կրճատվել են 2,8 մլրդ դոլարով, օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում գրանցվել է պահուստների աճ 1,4 մլրդ դոլարով:
Հուլիսին միջազգային պահուստները կրճատվել են 2,6 տոկոսով` ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում ցույց տալով ռուբլու կառավարվող արժեզրկման ավարտից հետո ռեկորդային անկում` 8,2 մլրդ դոլարով:-0-