Օրբակայտեն դատարան է ներկայացրել Բայսարովի հետ խաղաղ համաձայնագրի նախագիծ

17.09.2009, 14:08
Օրբակայտեն դատարան է ներկայացրել Բայսարովի հետ խաղաղ համաձայնագրի նախագիծ

Քրիստինա Օրբակայտեն Տվերի դատարանում իր 11-ամյա որդի Դենի Բայսարովի բնակության վայրը որոշելու  վերաբերյալ հայցի դատի նախապատրաստության ընթացքում դատարան է ներկայացրել խաղաղ համաձայնագրի նախագիծ, լրագրողներին հայտնել է Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի ծառայության ղեկավար Աննա Ուսաչյովան։

«Դատի նախապատրաստման ընթացքում կողմերը տարբեր միջնորդություններ են ներկայացրել, այդ թվում՝ հայցորդ կողմը միջնորդություն է ներկայացրել խաղաղ համաձայնության ստորագրման մասին»,- ասել է Ուսաչյովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Խնդիրը 11-ամյա Դենի Բայսարովի շուրջ առաջացել է այն բանից հետո, երբ նա չվերադարձավ իր մոր մոտ՝ հոր՝ Ռուսլան Բայսարովի հետ անցկացրած ամառային արձակուրդներից հետո։ Ինչպես հայտնել է Ռուսլան Բայսարովը, իքնը դեմ է Քրիստինա Օրբակայտեի և Ալլա Պուգաչյովայի ՝ Դենիին Ամերիկա սովորելու ուղարկելու մտադրությանը, և մտադիր է օրինական ճանապարհով վերահսկողության իրավունք վերապահել սեփական որդու նկատմամբ։ Այդ նպատակով նա հայց է ներկայացրել Գրոզնիի շրջանային դատարան՝ ըստ իր բնակության վայրի։ Նախորդ երեքշաբթի Գրոզնիի դատարանը որոշեց, որ Դենի Բայսարովը պետք է մնա հոր հետ։ -0-