ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է մինչև սույն տարվա դեկտեմբերի 1-ը ՌԴ-ում վաճառվող թույլ ալկոհոլային արտադրանքի փաթեթավորման ծավալը սահմանափակել մինչև 330 մլ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Օգոստոսին Սոչիում ալկոհոլի օգտագործման նվազեցման միջոցների մասին հարցերով խորհրդակցության արդյունքում պետության ղեկավարը հանձնարարել է կառավարությանը` ալկոհոլային արտադրանքի ու գարեջրի տեխնիկական կանոնակարգերի ընդունում ու մշակում ապահովել:
Ներկայումս ՌԴ-ում թույլ ալկոհոլային խմիչքների վաճառքն իրականացվում է 100 մլ-ից մինչև 5 լիտր ու ավել փաթեթավորմամբ: -0-