Ապագա մայրերը, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխայի ծննդյան ամսաթիվը գեղեցիկ լինի, օրինակ, 9.09.09, հաճախ խնդրում են բժիշկներին օգնել իրենց՝ մանկիկին լույս աշխարհ բերել «պատվերով», «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Սնեգիրյովի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկայի ախտորոշման բաժնի պետ Անդրեյ Նիկոնովը:
«Երբեմն այդպես պատահում է: Ընդ որում նման խնդրանքները կապված են լինում ոչ միայն ամսաթվերի, այլև լուսնի փուլերի, կենդանակերպի նշանների հետ», - ասել է բժիշկը:
Նրա խոսքերով՝ 2008 թ.-ի օգոստոսին, երբ ամենագեղեցիկ տարեթիվը 8.08.08-ն էր, իրեն էին դիմում ապագա մայրիկները՝ խնդրելով օգնել մանկիկին ծնվելու հենց այդ օրը: Սակայն ինչպես նշել է Նիկոնովը, նման խնդրանքների թիվը ծննդկանների ընդհանուր թվի գրեթե 0,1 տոկոսն է կազմում:
«Մենք ընդառաջ ենք գնում ապագա մայրիկին, եթե դա խելամտության սահմաններում է և չկան բժշկական հակացուցումներ, թեև ես կարծում եմ, որ չարժե բնությանը հակառակ գնալ», - նշել է բժիշկը:-0-