Ռուսաստանը Կովկասում ռևանշի որևէ փորձ և ռազմական արկածների կրկնություն թույլ չի տա, հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Հարավային Օսեթիայի նախագահ Էդուարդ Կոկոյտայի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ռուսաստանը մտադիր է այսուհետ ևս բազմակողմանի քաղաքական ու տնտեսական աջակցություն ցուցաբերել Հարավային Օսեթիային ու Աբխազիային: Կցանկանայի ևս մեկ անգամ հստակ ու ոչ երկիմաստ ձևով հայտարարել. ռևանշի և ռազմական արկածների կրկնության ոչ մի փորձ տարածաշրջանում Ռուսաստանը թույլ չի տա: Ուշադիր հետևելու ենք և համապատասխան արձագանքներ ենք տալու բոլոր նման իրադարձություններին»,- ասել է Պուտինը:
2008թ. օգոստոսի 8-12-ը Վրաստանը ռազմական օպերացիա իրականացրեց Հարավային Օսեթիայում։ Վրացական զորքերը գրեթե ամբողջովին ավերեցին հանրապետության մայրաքաղաք Ցխինվալը: Ռուսաստանը, պաշտպանելով, Հարավային Օսեթիայի բնակիչներին, որոնցից շատերը Ռուսաստանի քաղաքացիություն ընդունեցին, զորք մտցրեց հանրապետություն և 5-օրյա ռազմական գործողություններից հետո դուրս մղեց վրացական զորքը տարածաշրջանից:
2008 թ.-ի օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը։ Ի պատասխան դրան՝ Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվանի հետ և երկու անդրկովկասյան հանրապետությունները օկուպացված տարածքներ հայտարարեց։-0-