Անկախ պետությունների համագործակցության երկրների միգրացիայի ոլորտում համագործակցության հարցերով աշխատանքային խմբի նիստը տեղի կունենա օգոստոսի 18-19-ին Մինսկում գտնվող Համագործակցության գործադիր կոմիտեում:
Ինչպես ասվում է ԱՊՀ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ, փորձագետները ծրագրում են քննարկել միգրացիայի ոլորտում միավորված վիճակագրական ցուցանիշների ներդրմանն ու ԱՊՀ երկրների միգրացիոն մարմինների միջև տեղեկատվության փոխանցման համակարգի ձևավորմանն ուղղված առաաջարկությունները:
Մասնավորապես, կքննարկվի Տեղեկատվության փոխանցման մասին համաձայնագրի նախագիծը, որը նպատակաուղղված է միգրացիոն հոսքերի կարգավորման արդյունավետության բարձրացմանը, այս ոլորտում պետությունների միջև բազմակողմ և երկկողմ համաձայնագրերի իրագործմանը:
Նախագծով նախատեսված է, որ նման տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է անհատույց հիմքի վրա: ԱՊՀ երկրներում կստեղծվեն ազգային տեղեկատվական համակարգեր, որոնց հիման վրա ծրագրվում է կազմակերպել միգրացիայի ոլորտում ԱՊՀ մասնակից-պետությունների տվյալների միասնականացված ֆոնդեր:-0-