Մոսկվայի Պատրիարքարանի Եկեղեցական արտաքին կապերի բաժնի նախագահ Վոլոկոալամսկի արքեպիսկոպոս Իլարիոնն ուրբաթ հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ, տեղեկացնում է Մոսկվայի Պատրիարքարանի պաշտոնական կայքը՝ հղում անելով ԵԱԿԲ հաղորդակցության ծառայությանը։
«Իլարիոն Սրբազանը բարձրաստւճան հյուրին պատմեց Ռուսական Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու երկխոսության արդի վիճակի մասին՝ նշելով ավանդական բարի և եղբայրական հարաբերությունները երկու Եկեղեցիների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանցի դեսպանն էլ խոսել է ռուս-հայկական կապերը մշակույթի, կրթության, տեղեկատվության, Հայաստանի կրոնական կազմակերպությունների հետ փոխգործակցության ոլորտում ամրապնդելու՝ առաջիկայում կատարելիք աշխատանքի իր ծրագրերի մասին։
Իր հերթին Իլարիոն Սրբազանը հույս է հայտնել, որ դեսպանությունն օժանդակություն կցուցաբերի սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու տաճարին, որը տեղակայված է Գյումրի քաղաքում ռուսական ռազմաբազայի 102-րդ կիլոմետրում, և 19-րդ դարում Կովկասի ազատագրման ժամանակ ընկած ռուս հերոս զինվորների «Պատվո բլուր» գերեզմանատան վերականգնման հարցում։
Հանդիպման վերջում Վոլոկոլամսկի արքեպիսկոպոս Իլարիոնը հուշանվերներ հանձնեց Կովալենկոյին։
Հանդիպմանը մասնակցել է նաև հեռավոր արտերկրի գործերով քարտուղարի պաշտոնակատար, քահանա Սերգիյ Զվոնարյովը։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 7-ին հրամանագիր է ստորագրել Վյաչեսլավ Կովալենկոյին Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան նշանակելու մասին։ Ավելի վաղ Կովալենկոն զբաղեցրել է Վրաստանում ՌԴ դեսպանի պաշտոնը։ -0-