Ռուսաստանի և Չինաստանի շախմատիստները ընկերական հանդիպում կանցկացնեն Դագոմիսում
07.08.2009,
14:23
Ռուսաստանի և Չինաստանի շախմատիստները ընկերական հանդիպում կանցկացնեն Դագոմիսում
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի և Չինաստանի շախմատի հավաքականներն այս տարի ավանդական ընկերական հանդիպում կանցկացնեն Դագոմիսում օգոստոսի 14-24-ը, հաղորդում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Յուրաքանչյուր երկրից հնգական տղամարդ և կին կպայքարեն շևենինգյան համակարգով. կանցկացվի դասական շախմատի հինգ փուլ, արագ շախմատի տասը փուլ և քսան՝ բլից:
Ռուսաստանի հավաքականի կազմում կխաղան Վլադիմիր Մալախովը, Եվգենի Տոմաշևսկին, Արտյոմ Տիմոֆեևը, Նիկիտա Վիտյուգովը, Յան Նեպոմնյաշչին, Տատյանա և Նադեժդա Կոսինցևան, Ելենա Տայիրովան, Մարինա Ռոմանկոն և Վալենտինա Գունինան:
Չինաստանի թիմի կազմում են Վան Յուեն, Բու Սյանչժին, Նու Խուան, Չժոու Ցզյանչաոն, Դին Լիժենը, Չժաո Սյուենը, Սյույ Յույխուան, Շեն Յանը, Ժու Վենժուն և Խուան Ցյանը:-0-