ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ խաղարար ուժերը ձևավորման փուլում են, ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նրա խոսքերով՝ ավելի վաղ արդեն ստորագրվել էին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այսինքն՝ հավաքական խաղաղարար ուժերի ստեղծման համար արդեն կա համաձայնությունների փաթեթ:
«Այսօր դրանք ձևավորման փուլում են։ Պետությունների մեծամասնությունն արդեն ներկայացրել է իր առաջարկությունների փաթեթները կոնկրետ ստորաբաժանումների վերաբերյալ, որոնք պետք է ընդգրկվեն հավաքական խաղաղապահ ուժերի կազմում»,- ասաց Բորդյուժան Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում։
Նրա խոսքերով՝ երկու պետություններ դեռևս չեն ներկայացրել իրենց առաջարկների փաթեթները, բայց հենց որ նրանք ուղարկեն իրենց առաջակությունները, կարելի կլինի համարել, որ հավաքական ուժերը զուտ տեխնիկական առումով արդեն ձևավորվել են։
«Այնուհետև կսկսվի հավաքական խաղաղապահ ուժերի համատեղ նախապատրաստման, համատեղ զինման և համատեղ ուսումնական խնդիրների մշակման փուլը»,- նշեց Բորդյուժան։
Նա նշեց նաև, որ ՀԱՊԿ-ն ստեղծվել է, որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել տարբեր կոնֆլիկտային իրավիճակներում կամ հակամարտող ուժերի տարանջատման համար ինչպես եվրասիական տարածքում, այնպես էլ գլոբալ աշխարհում։ -0-