ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը և ԱՄՆ-ն կոչ են անում վրաց-օսական սահմանին թույլ չտալ սադրանքներ, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրմանը, ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում։
Տարածաշրջանի իրավիճակը նախօրեին հեռախոսազրույցի ընտացքում քննարկել են ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ, ստատս-քարտուղար Գրիգոր Կարասինը և ԱՄՆ պետքարտուղարի ավագ տեղակալ Ուիլյամ Բերնսը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Զրույցի ընթացքում քննարկվել են մտահոգիչ հաղորդագրությունները Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի կողմից օգոստոսյան ագրեսիայի տարելիցի նախօրեին վրաց-օսական սահմանի շրջանում փոխհրաձգության և լարվածության աճի վերաբերյալ։ Շեշտադրվել է զինված սադրանքների անթույլատրելիության կարևորությունը, որոնք կարող էին հանգեցնել առանց այն էլ պայթյունավտանգ իրավիճակի սրմանը երկու պետությունների սահմանին։ Կողմերը պայմանավորվել են տվյալ հարցով շփումները շարունակելու մասին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։ -0-