ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դադարեցնում է ծխախոտի գնումները զինծառայողների համար, hինգշաբթի տեղեկացրեց ՌԴ Զինված ուժերի թիկունքի պետ, պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Դմիտրի Բուլգակովը։
«Զինծառայողի նոր սննդակարգում ծխախոտ չկա։ Մենք դադարեցնում ենք ծխախոտ գնել Զինված ուժերի համար և փոխարինում ենք դրանք կարամելով և շաքարով»,- ասաց Բուլգակովը։
«Բնականաբար, եթե, օրինակ, զինվորը ցանկանում է ծխել, մենք նրան արգելել չենք կարող, բայց այժմ ծխախոտը նրանք ստիպված են գնել խանութներից»,- ասաց թիկունքի պետը։
«Ցանկանում ես ծխել՝ ծխիր, չես ցանկանում՝ կոնֆետ կեր»,- ասաց նա։ -0-