Մոսկվան ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու Բելառուսի որոշումը «բացառապես քաղաքական որոշում» է համարում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան՝ հունիսի 14-ին ՀԱՊԿ քարտուղարություն բելառուսական կողմից ստացված նոտայի կապակցությամբ:
«Մեր բելառուս գործընկերներն ընդունել են ակնհայտ քաղաքական, նույնիսկ քաղաքականացված որոշում Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու կապակցությամբ», - ասել է նա:
Գործակալության զրուցակիցն ավելացրել է, որ «իրավական տեսակետից նրանց դիրքորոշումը որևէ կերպ հիմնավորված չէ»:
«Հայտարարելով, որ Բելառուսի հանրապետության չմասնակցելը... նշանակում է ՀԱՊԿ-ի որոշումների ընդունման համար նրա համաձայնության բացակայություն՝ նրանք հղում են անում ՀԱՊԿ-ի մարմինների ընթացակարգի կաննոների 14-րդ կանոնին: 14-րդ կանոնը չի պարունակում «չմասնակցություն», «համաձայնության բացակայություն» և նման տերմիններ: Այն ոչ երկիմաստ նշանակում է, որ եթե չկա ՀԱՊԿ-ի որևէ անդամի պաշտոնական առարկությունը, ապա կազմակերպությունն իրավունք ունի սեփական որոշումներ ընդունել», - նշել է ՌԴ ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան:
Նա ավելացրել է, որ «բելառուսական կողմի նոտան որոշումները հավանության արժանացնելու դեմ որևէ պաշտոնական առարկություններ չի պարունակում, որոնք համաձայնեցվել են ՀԱՊԿ-ի մոսկովյան գագաթնաժողովի համար՝ բելառուս բանակցողների աջակցությամբ»:
«Այնպես որ, ստորագրված բոլոր որոշումները լիովին լեգիտիմ են և, ի դեպ, բաց են Բելառուսի ստորագրման համար՝ ՀԱՊԿ մարմինների ընթացակարգի կանոնների համաձայն», - եզրափակել է զրուցակիցը:-0-