411.29
6.53
395.05
+7
Եղանակը Երևանում
Հայ

ԱՊՀ-ում մոտ հազար հանցագործություն է բացահայտվել՝ կապված քրեական ավտովաճառքի հետ. ՌԴ ՆԳՆ

14:43
04 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ երկրների տարածքում այս տարվա փետրվարին բացահայտվել է մոտ հազար հանցագործություն՝ կապված քրեական ավտոբիզնեսի հետ, հարուցվել է շուրջ 960 քրեական գործ, հինգշաբթի Յալթայում կայացած ԱՊՀ անդամ-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդակցության ընթացքում հայտարարել է  ՌԴ ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրգալիևը։

ՌԴ ՆԳՆ ղեկավարը բարձր է գնահատել ԱՊՀ երկրների գործընկերների հետ համագործակցությունը քրեական ավտովաճառքի դեմ պայքարում։

«ԱՊՀ երկրների իրավապահ մարմինների կողմից մշտական հիմքերով իրականացվում է միջոցների լայն համալիր, որոնք ուղղված են անդրազգային հանցավորության և միջոցառումների առավել վտանգավոր դրսևորումների, ինչպիսին է քրեական ավտոբիզնեսը, ակտիվացման տարածման պատճառների և պայմանների վերացմանը»,- ասել է  Նուրագլիևը։

Նա տվյալներ է ներկայացրել այդ ուղղությամբ ԱՊՀ պետությունների ներքին գործերի մարմինների աշխատանքի արդյունավետության վերաբերյալ։

«Միայն ընթացիկ տարվա փետրվարին անցկացրած համալիր միջազգային օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ԱՊՀ երկրների տարածքում բացահայտվել է տվյալ կատեգորիայի 970 հանցագործություն, հարուցվել է 958 քրեական գործ, պատասխանատվության է ենթարկվել է 871 հանցագործ, ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 22 կասկածյալ, ինչպես նաև բացահայտվել և կասեցվել է 42 կազմակերպված հանցավոր խմբերի գործունեություն»,- տեղեկացրել է  ռուս նախարարը։

Նա նշել է  նաև, որ ԱՊՀ իրավապահ մարմինների փոխգործակցության առավել արդյունավետ գործնական ձևերից է տարիների ընթացքում տարվող «Հետախուզում» միջազգային լայնածավալ օպերացիան։

«Դրա վերջին փուլի ընթացքում, որն անցկացվեց 2009 թվականի գարնանը, Ռուսաստանի ներքին գործերի մարմինների կողմից ձերբակալվել է հանցագործություններ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող ավելի քան 8 հազար անձ։ Նրանցից 3,141 հազարը դաշնային հետախուզման մեջ են եղել, իսկ 4,848 հազարը՝ տեղական։ Բացի այդ, գտնվել է որպես անհետ կորած հաշվառված 3,764 հազար անձ, ինչպես նաև 1,168 հազար քաղաքացիների չբացահայտված մարմինների անձերի հաստատում»,- ասաց Նուրգալիևը։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին է հայտնել խորհրդակցության աշխատանքին մասնակցող ռուսական պատվիրակության ներկայացուցիչը, «Հետախուզում» օպերացիայի ընթացքում ձերբակալվել է ԱՊՀ մասնակից պետությունների և Վրաստանի  ներքին գործերի (ոստիկանության) մարմինների կողմից հետախուզվող 191 հանցագործ։

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության կողմից հետախուզվողներից ձերբակալվել է 40 մարդ, Ուկրաինայի ՆԳՆ կողմից՝ 47, Տաջիկստանի ՆԳՆ կողմից՝ 14, Բելառուսի՝ 36 և Վրաստանի ՆԳՆ կողմից՝ 4 մարդ, ասաց պատվիրակության ներկայացուիցչը։

«Իր հերթին, ԱՊՀ պետությունների ներքին գործերի մարմինների կողմից իրենց տարածքներում ձերբակալվել է Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող 188 հանցագործ։ Այսպես, Ուկրաինայի ՆԳՆ-ն ձերբակալել է 68 մարդ, Ղազախստանի ՆԳՆ-ն՝ 45, Հայաստանի ՆԳՆ-ն՝ 12, Բելառուսինը՝ 26 և Ուզբեկստանինը՝ 11 մարդ»,- տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Բացի այդ, ռուս նախարարը, ելույթ ունենալով խորհրդակցության ընթացքում, նշեց, որ անդրսահմանային հանցավորության դիմակայության հարցերում անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել տեղեկատվության փոխանակմանը։

«Այս հարցն առավել արդիական է տրանսպորտային ոստիկանության ստորաբաժանումների համար, որտեղ նկատի առնելով գծային բաժինների էական հեռավորությունն իրարից, հետախուզական տվյալների ժամանակին թարմացումը վճռորոշ դեր է խաղում։ Առավել արդյունավետ է տարիների ընթացքում «Ռոզիսկ-մագիստրալ» ծրագրատեխնիկական համալիրի օգտագործումը ուղևորահոսքի մեջ ԱՊՀ պետությունների իրավապահ մարմինների համար հետաքրքրություն ներկայացնող անձանց բացահայտման ուղղությամբ։ Միայն ընթացիկ տարվա չորս ամիսվա ընթացքում տվյալ համալիրի կիրառմամբ բացահայտվել և ձերբակալվել է ԱՊՀ երկրներում միջազգային հետախուզման մեջ գտնվող 206 հանցագործ»,- նշել է Նուրգալիևը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:12
26 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
16:55
25 Նոյեմբերի 2022
Ծնունդդ շնորհավոր, լեգենդ. այսօր Մոնթե Մելքոնյանը կդառնար 65 տարեկան
Այսօր ղարաբաղյան պատերազմի լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
14:39
25 Նոյեմբերի 2022
Բաղրամյան-Կասյան էստակադան մոտ երկու օրով կփակվի
Բաղրամյան-Կասյան էստակադան մոտ երկու օրով կփակվի
13:14
25 Նոյեմբերի 2022
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:53
25 Նոյեմբերի 2022
Երևանում վարորդներին մեղադրանք է առաջադրվել պարեկներին կաշառք առաջարկելու համար
Առաջարկել են կաշառք ու հայտնվել դատարանի առաջ
11:57
25 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
10:15
25 Նոյեմբերի 2022
«Жизнь в Армении» և «Ереваныч» տելեգրամյան ալիքները հայտարարում են աննախադեպ ակցիա «Սև ուրբաթի» շրջանակում
«Жизнь в Армении» և «Ереваныч» տելեգրամյան ալիքները հայտարարում են աննախադեպ ակցիա «Սև ուրբաթի» շրջանակում
15:07
24 Նոյեմբերի 2022
Մոտ 130 մլն դրամի վնաս. մանկատան պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը
Հայաստանի մանկատներից մեկում բացահայտվել են չարաշահումներ
13:20
24 Նոյեմբերի 2022
Հրապարակվել են 12 մետրանոց MAN ավտոբուսի լուսանկարները, որոնք երթևեկելու են Երևանում (ՖՈՏՈ)
Հրապարակվել են 12 մետրանոց MAN ավտոբուսի լուսանկարները, որոնք երթևեկելու են Երևանում. ՖՈՏՈ
13:04
24 Նոյեմբերի 2022
Հայաստանը, հնարավոր է, սկսի Ադրբեջանի հետ երկաթուղու վերականգնումը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերականգնման նախագծին
12:50
24 Նոյեմբերի 2022
Մեր երկկողմ հարաբերությունները համարվում են դաշնակցային, ունեն խորը հին արմատներ. Պուտինը՝ Փաշինյանին
Երևանում տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հանդիպումը
12:33
24 Նոյեմբերի 2022
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են պաշտպանական համագործակցության մի շարք հարցեր (ՖՈՏՈ)
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր. ՖՈՏՈ