Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 22-ին Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհրդի ժամանակ ընդունված ԱՊՀ հակակոռուպցիոն ծրագիրը չի կարող իրագործվել պատշաճ մակարդակով առանց արտաքին ֆինանսական վերահսկման, կարծում է ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը։
ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ մայիսի 22-ին հաստատվել է Համագործակցույան տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլը։ Ռազմավարության առաջին փուլի միջոցառումների ծրագիրը պատրաստվել է՝ հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների նվազեցման անհրաժեշտությունը։
«Անվիճարկելի և ակնհայտ է, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում սահմանված և իրագործված մշակումների իրագործումը չի կարող տեղի ունենալ, եթե մենք չապահովենք պատշաճ արտաքին ֆինանսական վերահսկում», - հայտարարել է Ստեպաշինը՝ հինգշաբթի ելույթ ունենալով Աստանայում անցկացվող կոնֆերանսում, որը նվիրված է հակակոռուպցիոն պետական քաղաքականության իրագործման շրջանակներում ֆինանսական վերահսկման գերագույն մարմինների և վերահսկիչ մարմինների փոխգործակցության հարցերին։
Մայիսի 22-ին հաստատված փաստաթղթով նախատեսվում է ընդալյնել պետությունների փոխգործակցությունն արդյունաբերական արտադրությունում, ինչպես նաև նախատեսվում է միջպետական ծրագրերի իրագործում, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում, ագրոարդյունաբերական համալիրում։ Միաժամանակ ուշադրության կենտրոնում է արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացումը, նորարար տեխնոլոգիաների ներդրումը։
Ծրագրի հատուկ բաժինները վերաբերում են համագործակցության ընդլայնմանը փոխադարձ առևտրի, վառելիքաէներգետիկ համալիրի, էներգամատակարարման, արժութաֆինանսական ոլորտում, տիեզերքի հետազոտման և կիրառման, շրջակա միջավայրի պահպանման ոլորտում։
ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությունը հաշվարկված է մինչև 2020 թ.-ը։ Դրա իրագործումը ծրագրվում է իրականացնել երեք փուլով։-0-