ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի մասնագիտական տոնի առթիվ սահմանապահներին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է, որ անհրաժեշտ է սահմանապահ զորքերում ներդնել նոր տեխնոլոգիաներ և ժամանակակից սպառազինություններ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Այսօր ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության առջև կանգնած է կարևոր և պատասխանատու խնդիրների մի ողջ շարք։ Անհրաժեշտ է ակտիվորեն յուրացնել նորագույն տեխնոլոգիաները սահմանապահ անվտանգության ոլորտում, շարունակել ստորաբաժանումների համալրումը ժամանակակից սպառազինություններով և վերահսկման միջոցներով։ Այս ամենը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել այնպիսի մարտահրավերների դեմ, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ազգամիջյան հանցավորությունն ու թմրանյութերի բիզնեսը», - ասվում է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։-0-