419.01
3.96
395.22
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշները բարձրացվեցին Մամաև կուրգանում

18:10
26 Մայիսի 2009

Վոլգոգրադում անցկացված Կազակական ուղղափառ երիտասարդության համաշխարհային երկրորդ համագումար-փառատոնին մասնակցող հայկական պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանի և Արցախի դրոշները բարձրացրեցին Մամաև կուրգանում։

«Առաջին անգամ պատմության մեջ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դրոշները բարձրացվեցին Մամաև կուրգանում 102 մետր բարձրության վրա, որտեղ դաժան մարտեր են ընթացել գերմանաֆաշիստական բռնազավթողների դեմ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնից։

15 հոգուց բաղկացած հայկական պատվիրակությունը գլխավորել է Կազակների հայկական համաշխարհային կոնգրեսի (ԿՀՀԿ) ատաման, կազակական գեներալ Սերգեյ Մադաթյանը։

«Պատվիրակությունների բոլոր ղեկավարներին այս բարձունից մի բուռ հող փոխանցվեց։ ԿՀՀԿ ատաման Սերգեյ Մադաթյանին հանձնվեց հողով երկու փաթեթ, որից մեկը նախատեսվում է սփռել Երևանի «Հաղթանակ» զբոսայգում, իսկ երկրորդ փաթեթը կուղակվի Արցախ»,- նշվում է հաղորդագրությունում։

Վոլգոգրադի համագումար-փառատոնն անցկացվեց մայիսի 13-17-ը։ Միջոցառմանը մասնակցեցին 500 պատվիրակներ ողջ աշխարհից։ Համագումարն անցկացվեց ՌԴ նախագահի աշխատակազմի հավանությամբ և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի օրհնությամբ։

Համագումարի բոլոր միջոցառումներին ներկա գտնվեցին ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ, Վոլգոգրադի մարզի ղեկավարությունը, հոգևորականության ներկայացուցիչներ և պատվիրակներ աշխարհի բազմաթիվ երկրներից։

Հայկական պատվիրակությունը լավ էր պատրաստվել փառատոնին՝ պատրաստելով յուրաքանչյուր մասնակցի համար շապիկ ոչ միայն փառատոնի խորհրդանշանով, այլև Հայաստանի և Արցախի դրոշների պատկերներով։

Բեմադրվել էին նոր պարեր, առաջին անգամ հայ երեխաները հանդես եկան երիտասարդության ուղղափառ տոնին՝ ցուցադրելով իրենց արվեստը երիտասարդական դիվանագիտության շրջանակներում։ Համագումարի շրջանակներում պատվիրակությունները կատարել են իրենց ժողովուրդների պարերը, մասնակցել մարզական մրցումների և տարբեր թեմաներով սեկցիոն աշխատանքների:

Մայիսի 15-ինմ համագումարի շրջանակներում Դոնի հզորագույն զորքի ատաման, ՌԴ պետական դումայի պատգամավոր, կազակական գեներալ Վիկտոր Վոդոլացկու գլխավորությամբ անցկացվել է կազակների հանդիպումը Վոլգոգրադի քաղաքապետ Ռոման Գրեբեննիկովի հետ։ 

Հանդիպմանը մասնակցած Սերգեյ Մադաթյանը Վոլգոգրադի քաղաքապետին նվիրեց «Առատության գավաթ» կոմպոզիցիան, որը կպահվի Վոլգոգրադի քաղաքային թանգարանում։

Հայաստանի ժողովրդական վարպետ Կարինե Սահակյանը, ով ակտիվ մասնակցություն ունեցավ համագումարի նախապատրաստման և անցկացման գործում, Հայաստանի կազակականությանը ցուցաբերած մշտական աջակցության համար, ատաման Սերգեյ Մադաթյանի հրամանագրով, ստացավ եսաուլի աստիճան։

Ինչպես «Երկրամաս» թերթին տված հարցազրույցում նշեց ատաման Սերգեյ Մադաթյանը, հայկական պատվիրակության մասնակցությունը համագումարին հայության և կազակականության, Հայաստանի և Ռուսաստանի անխախտ եղբայրական կապերի հերթական հաստատումն էր, ինչի կապակցությամբ հայկական պատվիրակությունը համագումար-փառատոնի անցկացմանը  ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնում «Արմավիա» ավիաընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:50
11 Հոկտեմբերի 2023
Տիգրան Ավինյանը տուգանվել է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տուգանվել է
13:59
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանը ներառվել է հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների թոփ 10-ում՝ առաջ անցնելով ԱՊՀ և տարածաշրջանի բոլոր երկրներից.
Հայաստանը ներառվել է հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների թոփ 10-ում՝ առաջ անցնելով ԱՊՀ և տարածաշրջանի բոլոր երկրներից.
13:25
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանում «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի
Ամենագունեղ հեքիաթը. Հայաստանում «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի
10:35
11 Հոկտեմբերի 2023
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Լարսը փակ է բեռնատարների համար
23:37
10 Հոկտեմբերի 2023
Ի՞նչ տվեց Գրանադայի հանդիպումը ՀՀ-ին. պարզաբանում է Փաշինյանը
Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց, թե ինչ տվեց Գրանադայի հանդիպումը Հայաստանին
21:03
10 Հոկտեմբերի 2023
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
20:59
10 Հոկտեմբերի 2023
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
16:07
10 Հոկտեմբերի 2023
Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք հանրային քրեական հետապնդում է հարուցվել
14:58
10 Հոկտեմբերի 2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործը դատարանում է
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործը դատարանում է
13:16
10 Հոկտեմբերի 2023
Հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
Հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
12:43
10 Հոկտեմբերի 2023
«Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետությունը» համագործակցության հուշագիր ստորագրեցին
Ավինյանի խոսքով, խմբակցությունները միասին կկառավարեն քաղաքը
11:38
10 Հոկտեմբերի 2023
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ